ՔԿ. Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Պաշտոնական 29.05.2020   10:30   551

ՀՖՖ նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից հետո՝ ժամեր անց, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, այնուհետև Քննչական կոմիտե:

ՔԿ-ն հայտնում է, որ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների կալանավորելու միջնորդությունները բավարարվել են, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռաֆիկ Հայրապետյան, Ռուբեն Հայրապետյան, ՀՀ ՔԿ, Ոստիկանություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon