«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Քոչարյան. Քննիչ հանձնաժողովի արդյունքը հանրության համար կլինի անհերքելի

Քոչարյան. Քննիչ հանձնաժողովի արդյունքը հանրության համար կլինի անհերքելի

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն ահերքելի, կառուցված կլինեն միայն ճիշտ փաստերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իմ քայլը» խմբակցության ասուլիսում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հանձնաժողովն այս պահին շատ լուրջ քայլեր է իրականացնում Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի շրջանակում: Հանձնաժողովն ըստ էության անցել է առաջին նախապատրաստական փուլը: Ամռան շրջանում և արդեն աշնան առաջին ամիսը կլինի գերհագեցած: Քննիչ հանձնաժողովը մեզնից բավականին մեծ ուժեր է տանելու, որովհետև այս հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն անհերքելի, պետք է կառուցվածք լինեն միայն ճիշտ փաստերի վրա»,- ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովի նիստը շատ դեպքերում բաց չի լինի լրագրողների ահմար: Սակայն Քոչարյանը վստահեցրեց, որ պարբերաբար տեղյակ կպահեն, թե ինչ քայլեր են հաջորդում մեկը մյուսին: