«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

«Քոչարյանի գործով ՍԴ կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի բարձրացվում»

«Քոչարյանի գործով ՍԴ կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի բարձրացվում»

 Մարտի 1-ի գործով առանձքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել: Այդ մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Արամ Աբրահամյանի հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ն իրավասու էր որոշում ընդունել Քոչարյանի հարցով, Բադասյանն ասել է.

«Իրավասության մասով գիտեք, որ ՍԴ դատավորներից մեկը բարձրացրել է դատարանի առնվազն 3 անդամի մասնակցության անհնարինության մասին փաստարկներ, և այդ մասով ՍԴ-ն որևէ որոշում չի կայացրել: Եթե, ամեն դեպքում, առկա էին անհնարինության մասին տվյալներ, ՍԴ դատավորները պարտավոր էին դրա մասին հայտնել և սահմանված ընթացակարգով պետք է որոշում կայացվեր՝ արդյոք անհնարին է իրենց մասնակցությունը տվյալ գործին որոշակի հանգամանքներից ելնելով, թե՝ ոչ:

Այս առումով, պրոցեսը որոշակի առումով կասկածելի է եղել, և առնվազն պետք է պարզել անհնարինության հիմքեր եղել են, թե՝ ոչ, քննարկվել են, թե՝ ոչ, պետք է քննարկվեին, թե՝ ոչ»: