«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը հետաձգվեց

Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը հետաձգվեց

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդության քննարկումը հետաձգվեց: Դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պաշտպաններից Հայկ Ալումյանը.

«Դատախազությունը և քննիչը քննարկեցին այդ հարցը, պաշտպանական կողմն առարկեց այդ միջնորդության դեմ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի  հունվարի 10-ին՝ 14:00-ին»:

Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝  նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր: Այս հարցով քննություն իրականացնող դատավորը Նելլի Բաղդասարյանն է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել էր ՀՔոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին: