Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործի քննությունն ավարտվեց

Օրենք 13.06.2019   15:35   195

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, այսօր ավարտվեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի քննությունը: Այս մասին տեղեկացնում է Քոչարյանի փաստաբանական թիմը: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին:

Հիշեցնենք, որ  Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան: Հայցի առարկան է՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․

«Ասում է՝ անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել և ասել՝ անձեռնմխելի եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրված»:

Նախօրեին կայացած դատական նիստում պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն ասաց․

«Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, վերաբերել է սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և, միանշանակ, չի վերաբերել պարոն Քոչարյանին»:

Այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը գրավոր դիմում ներկայացրեց դատարանին հայցից հրաժարվելու վերաբերյալ:

Թեև Ռոբերտ Քոչարյանը հայցից հրաժարվեց, պատասխանող կողմը՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում, 650 հազար դրամ է պահանջում։

«Ինչպես բոլորդ գիտեք, իմ վստահորդի միակ եկամտի աղբյուրն իր աշխատավարձն է։ Կարծում եմ՝ հետագայում որպեսզի կանխվի նման անհիմն հայցերն իմ վստահորդի դեմ, մենք  պետք է հետամուտ լինենք, որ այդ հարցը լուծվի»,- շեշտեց Գյոզալյանը։

Վերջինս հայտարարեց, որ գումարը պահանջելու հիմնական նպատակն այն է, որ նման հայցեր ներկայացնողները, իսկ հայցը Գյոզալյանն անհիմն է որակում, իմանան, որ գոնե դատական ծախսերը պետք է փակեն։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Նրա կալանքը փոփոխվել է Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Գևորգ Գյոզալյան, Ռոբերտ Քոչարյան, Հայկ Ալումյան, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon