«Քոչարյանը կատարել է կոնկրետ արարք։ Այդ արարքը որակվում է ՔՕ-ի 300.1 հոդվածով»

Մարտի 1 03.03.2020   21:00   1062

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում «տարօրինակ» որակեց Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների փաստաբանների պնդումները, թե եթե 11 տարի առաջ 7 ընդդիմադիրների հետապնդումը դադարեցվել է, ապա նույնը պետք է լինի Քոչարյանի և մյուսների դեպքում։

«Ռոբերտ Քոչարյանը կատարել է կոնկրետ արարք։ Այդ արարքը որակվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով։ Խոսքը էստեղ չի գնում, ես ուզում եմ՝ այդ պաշտպանները այս հանգամանքի վրա նայեն. Հակոբ Հակոբյանը Սահմանադրական դատարանի լիազորություն չի յուրացրել, Մյասնիկ Մալխասյանը չէր յուրացրել նախագահի լիազորությունները, կամ նրանցից Նիկոլ Փաշինյանը, օրինակի համար, չէր դադարեցրել Սահմանադրության 1-ից 5-րդ կամ 6-րդ հոդվածի առաջին մասի, Ռոբերտ Քոչարյանը իր գործողություններով դադարեցրել է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի առաջին մասի, չեղարկել է այդ հոդվածների իրավական նորմերը», - ընդգծեց Խաչատրյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 3-ին, որոշեց սահմանադրական կարգի տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը հետաձգել մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։

Ամբողջական՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱԿ, Մարտի 1-ի գործ, Արմեն Խաչատրյան, Ռոբերտ Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon