Քոչարյանը կմնա կալանքի տակ (տեսանյութ)

Կարևոր 13.05.2020   18:00   632

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը։

«Դատարանը որոշեց ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի և Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի` Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը մերժել»,–ասաց Դանիբեկյանը։

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 19-ին:

Հիշեցնենք, որ  Քոչարյանի պաշտպանները դատարան միանգամից երեք միջնորդություն էին ներկայացրել՝ նախկին վարչապետերի անձնական երաշխավորության, առողջական խնդիրների հիմքով խափանման միջոցի փոփոխման կամ վերացման և գրավը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

«Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

 

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Աննա Դանիբեկյան, Մարտի 1-ի գործ, Ռոբերտ  Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon