«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Քրիստինե Խանումյան. Եթե Նիկոլի Հայաստանը թղթով ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս, անհնար է դարձնելու հայկական Արցախը պահելը

Քրիստինե Խանումյան. Եթե Նիկոլի Հայաստանը թղթով ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս, անհնար է դարձնելու հայկական Արցախը պահելը

Տեւական ժամանակ՝ ինչ Հայաստանի իշխանություններն արդեն բացահայտ ակնարկում էին, որ պատրաստ են ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, մի առանցքային հարցի շուրջ եմ մտմտում, որ հա ուզում եմ գրել՝ իբրեւ հնարավորինս ճիշտ ձեւակերպումներով, բայց հա չի ստացվում գտնել այդ կերպը տեքստի, ու հենց հիմա էլ չեմ գտնում այն ճիշտ ձեւակերպումը, հատկապես այստեղ՝ Արցախում ներքին շատ բաների առերեսվելուց, մարդկանց իրական տեսակետները լսելուց, իրական՝ սովորական մարդկանց, ոչ թե իրենց հարցերը վաղուց լուծած պաթոսամարտիկների, որոնց գոռոցների արանքում մարդկանց խոսքը կամ չի լսվում, կամ լռեցվում է։

Ու  քանի դեռ ճիշտ ձեւակերպումները չեմ գտել, որոշ բաներ ուղիղ ասելու, էսպես ասեմ՝ եթե Նիկոլի Հայաստանը թղթով ճանաչեց, եթե դրանից հետո Ադրբեջանը անգամ ֆիզիկական ամենահավաստի անվտանգության երաշխիքները տա, եթե անգամ միջազգային լրջագույն եւ իրական մեխանիզմներ ներդրվեն եւ գործեն, եթե անգամ Ադրբեջանը ամենալոյալ քաղաքականությունը վարի, եթե անգամ հայտարարի, թե նախկինի հետ խնդիր չկա՝ եկեք փորձենք համատեղ ապրել, եթե անգամ ներքին որոշ ինքնավարություն թույլ տա, կա մեկ հանգամանք, որ շատերին կարող է առանցքային չթվալ, կամ պակաս կարեւոր թվալ, բայց դա ըստ իս՝ ավելի կարեւոր հանգամանք է, քան անգամ ֆիզիկական անվտանգությունը, եւ եթե թղթով ճանաչեցին Արցախը Ադրբեջանի մաս, դրանից հետո հենց իմ ակնարկած հանգամանքն ու մարտահրավերն  է, որ անգամ լավագույն երաշխիքների դեպքում անհնար է դարձնելու հայկական Արցախը պահելը՝ առնվազն երիտասարդ սերնդի մասով, երիտասարդները, անգամ նրանք, ովքեր կցանկանան ամեն գնով հայկական պահել մեր հողը, ստիպված են լինելու արտագաղթել։

Սա կարեւոր է այն իրականության ֆոնին, որ այստեղ տեւական ժամանակ առնչվում եմ, երբ արդեն բազմաթիվ մարդկանցից եմ լսել, որ իրենց համար իրենց տունն ու հողը, այդ հողում ապրելը ու հայկական պահելը ավելի կարեւոր է, քան մնացած ամեն բան։ Բայց դա, եթե թղթով ճանաչում եղավ,  ըստ իս, մի պահից անհնար է դառնալու 18 եւ բարձր տարիքի տղաների եւ նրանց ընտանիքների համար։ Այդ ամենալուրջ, ամենաիրական, կարծես ոչ մեկի կողմից չնկատված լրջագույն խնդրի անունն է լինելու՝ Բանակ, զորակոչ, ո՞ր բանակ, ում դեմ պայքարող բանակի զորակոչ:

Հ․Գ․ Երբ Նիկոլենք խոսում են մեր անվտանգության եւ իրավունքների մասին քննարկումներ անցկացնելու մասին, կամ ստում են, կամ բացարձակապես գաղափար չունեն՝ ինչից են խոսում, եթե չեն հասկանում, որ մի անտեսանելի հանգամանքի պատճառով մի օրում կարող է հազարավորների գաղթ լինի։

Հ․Հ․Գ․ Երբ նիկոլենք եւ նրանց հարակիցները խոսում են, որ Հայաստանը չի կարող այլեւս լինել Արցախի երաշխավորը, /ինչը պատերազմից հետո ցավոք՝ այդպես է/, եւ որ Արցախը լծակ է ՌԴ-ի համար՝ Ադրբեջանի եւ Հայաստանի վրա հավելյալ ճնշումներ բանեցնելու համար, ուստի Արցախով թող ռուսները զբաղվեն, շշմում ես, բա այ «մեծարգոներ», բա Լավրովի պլանը հենց այդ մասին էր՝ Արցախի անվտանգության երաշխիքները հանձնել ՌԴ-ին, Արցախից՝ 5 շրջանների հետքաշվելու ուղղությամբ հանել՝ ոչ թե նոր դիրքերում տեղավորել հայկական զորքը, այդ նոր դիրքերը տալ ռուսներին կամ ՀԱՊԿ-ին, Արցախը եւ նրա անվտանգությունը հանձնել ռուսներին կամ ՀԱՊԿ-ին՝ տասնյակով ավել քանակով, եւ կարգավիճակի մասին հարցը թողել ապագա սերունդներին, բա եթե ձեր ուզածը դա էր, բա ստորագրեիք Լավրովի պլանը, որի գոյությունն ու իրական դետալները՝ անգամ ՌԴ նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարություններից հետո հայ քաղաքական միտքը առանձնակի դիտավորությամբ չնկատելու է տալիս, ո՞րն էր իմաստը Արցախը ռուսներին տալ պատերազմի եւ հազարավոր զոհերի գնով, հավելյալ տարածքային կորուստների գնով, Հայաստանից սպասվելիք նոր զիջումների գնով, կասե՞ք:

Քրիստինե Խանումյան