ՌԴ-ն անհանգստություն Է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ

Տարածաշրջան 02.08.2019   10:00   140

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մոսկվան անհանգստացած Է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք իրոք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրվելու կապակցությամբ, ինչի հետեւանքով հայ զինծառայող Է սպանվել, երկուստեք կան վիրավորներ»,-ասել Է նա բրիֆինգում:

Զախարովայի խոսքով՝ լարվածության աճը հակասում Է կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին եւ քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին:

«Մենք ելնում ենք նրանից, որ հետագա Էսկալացումն անթույլատրելի Է, կոչ ենք անում դիմակայության մասնակիցներին՝ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված միջոցներ»,-հավելել Է Զախարովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995 թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյանհատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարիխախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացելմարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արայիկի Բուլղադարյան, ՀՀ ԶՈՒ, Մարիա Զախարովա

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon