«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

«ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքը կվերացվի»

«ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքը կվերացվի»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ՌԴ ում պատրաստվել է նախագիծ՝ հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքը վերացնելու համար.

«Քիչ առաջ ավարտվեց ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության և ՌԴ պետդումայի պատգամավոր, Դաշնային ժողովի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և համաքաղաքացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում իմ կողմից հերթական անգամ բարձրացվեց Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը, ինչին ի պատասխան պատվիրակության անդամները տեղեկացրին, որ արդեն իսկ պատրաստվել է օրենքի նախագիծ՝ խնդրո առարկա արգելքների վերացման համար»:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն