Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հավաքը Կառավարության դիմաց (տեսանյութ)

Հասարակություն 20.05.2020   13:40   373

Ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչները, երաժիշտները, հանդիսավարները, հանդիսություններ նկարահանողները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում:

Նրանք խնդրանքով դիմում են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ իրենց ևս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին 5 րոպե ժամանակ տվեցին, որ հավաքը դադարեցնեն, որից հետո հնարավոր է մարդկանց բերման ենթարկեն ոստիկանություն: Վերջապես որոշվեց, որ մնում են երեք հոգով խնդիրը կներկայացնեն, մյուսները հեռացան տարածքից:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժին՝ կապված Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հետ։ Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բողոքի ակցիա, ռեստորանային բիզնես

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon