Ռոբերտ Աբաջյան. «Կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես. էս դիրքը հանձնողի մերը...» (տեսանյութ)

Կարևոր 16.11.2019   13:25   4534

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, զինված ուժերի կրտսեր սերժանտ, Արցախի հերոս (հետմահու), Ապրիլյան պատերազմի նահատակ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է:

Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 23 տարեկան:


Կամանդի՛ր, մի տեսակ ես, ինչա՞ եղել:
- Բան չէ, նորմալ ա ամեն ինչ, մի հատ աղը տուր:
- Կես ժամից պիտի պոստավոյին փոխենք:
- Ըհը , եթե կես ժամ ձգենք:
-Ի՞նչ:
- Հ՞ը, բան ասի՞ր կամանդիր:
- Չէ , չէ ...
....
- Տապիկնա զանգում, մեկդ պատասխանեք:
- Ես կպատասխանեմ, թողեք... լսում եմ:
- Կամանդիր, շարժ կա, մեր կողմ են գալիս, մի քանի հոգի են:
- Ընդունեցի .... տղերք, հելեք, դիրքավորվեք, ես կապ տամ գունդ ու գամ, չկրակեք հանկարծ, լսում ե՞ք ՝ չկրակեք:
- Այ թե ինչի՞ համար էիր սենց դիլխոր կամադիր ջան, չմտածես:
- Պարո՛ն փոխգնդապետ , մեր դիրքի ուղղությամբ են գալիս:
- Քանի՞ հոգի են:
- Թիվը չեմ իմանում, բայց շատ են:
- Մինչև մեր հասնելը պատասխանատվությունը թողնում եմ քո վրա, շարժվիր ըստ պահի անհրաժեշտության ... դիմացեք տղերք , գալիս ենք:
- Լսում եմ !
- Տղերք, ոչ մեկդ չկրակի հանկարծ, թողեք թող գան:
- Կամանդի՛ր, բեր հենց հիմիկվանից մաղենք պրծնենք էլի:
- Ասում եմ չկրակեք հանկարծ, տղե՛րք ջան չանեք տենց բան, թողեք թող գան, չկրակեք, լսում ե՞ք, չկրակեք, թող գան,չկրակե , հանգիստ, մի՛ լարվեք, ուրիշ բանի մասին մտածեք, հանկարծ չկրակեք:
- Արդեն շատ մոտիկացան կամանդիր:
- Ձեն մի հանեք, թողեք գան:
....
- Ո՞վ ա տենում վերջը երևում ա, սաղ հավաքվեցին, թե էլի են գալիս:
- Սաղ եկել են, հետևից էլ մարդ չկա:
- Դե որ սաղ եկել են, գյուլեք տղերք, սատկացրեք, փռեք գետնին, գյուլեք ձեր ցավը տանեմ, հանուն հայրենիքի գյուլեք: Տղերք ով սաղ մնաց օտպուսկ եմ ուղարկելու, գյուլեք:
- Ա օտպուսկա կպեեել տղերք, պադվադիտ չանեք:
- Տնաշենները ինչ էլ շատ են :
....
- Լսում եմ, պարո՛ն գնդապետ
- Տղես վիճակը ո՞նց ա , գալիս ենք արդեն շուտով կհասնենք:
- Դեռ դիմանում ենք, շատ են, շնից շատ են, վիրավոր ունենք, բայց մեզնից լավ ա կռվում:
- Գալիս ենք տղերք, հասնում ենք:
- Չուշանաք , խնդրում եմ :
....
- Տղերք հեսա գունդը հասնումա՝ դիմացեք:
- Կամանդի՛ր , էն գռանատը մոտդա՞:
- Հա խի՞
- Հեչ , ուղղակի:
- Կեսդ վիրավորներին օգնեք, կեսդ գյուլեք: Ով չի ձգում , թող սարով հետ իջնի:
- Իջնելը ավելի դժվարա, քան ստեղ մնալը, իջնել չկա:
....
- Պարո՛ն գնդապետ......
- Ասա տղես, երկու րոպեից հասնում ենք, ասա:
- Պարո՛ն գնդապետ........խնդրում եմ բոլորին փոխանցես, որ.......որ էս դիրքում....
- Ասա լսում եմ , ասա ձենդ ինչի՞ ա կորում, խոսա, մի՛ անջատի:
- Էս դիրքում, իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել.....էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը..........
- Ալոոո՞՞՞՞, էտ ինչ ձեն է՞ր, պատասխանի.....պատասխանի, տղե՛ս, հրամայում եմ, պատասխանի...

Արցախյան պատերազմի ՀԵՐՈՍ՝ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ
Հավերժ փա՛ռք

Հերոսներ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ապրիլյան պատերազմ, հերոսներ, Ռոբերտ Աբաջյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon