Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը Վերաքննիչ դատարանում (ուղիղ)

Օրենք 29.11.2018   16:57   279

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռոբերտ Քոչարյանը նոր վերաքննիչ բողոք է ներկայացնելու առաջին ատյանի որոշման դեմ` հիմք ընդունելով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսումը  և ասուլիսը:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողներին ասաց, որ հիմք ընդունելով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսային խոսակցությունը՝ նոր վերաքննիչ բողոք է ներկայացնելու:Պաշտպանները նաև մտադիր են 2008 թվականի Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հարցով դիմել Վերքաննիչ քրեական դատարան, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ քննելու այդ հոդվածի սահմանադրականության հարցը: Ըստ պաշտպանների՝ իրավական որոշակիության հետ կապված խնդիր ունի այդ հոդվածը: Նշենք, որ հենց այդ հոդվածն է վերաբերում սահմանադրական կարգի տապալմանը:

Ալումյանը  նաև հավելեց, որ բազմաթիվ այլ միջնորդություններ ունեն ներկայացնելու:

 Թարմեցված 

Վերաքննիչ դատարանը  ժամը 17-ից շարունակում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությունը: Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:

 Փաստաբանները բողոքարկել էին Առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ին կայացրած որոշումը՝ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ:

Վերաքննիչ քրեական դատարանում  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը հետաձգվել է այն պատճառով, որ ինքը չի հասցրել ավարտել բողոքի ներկայացումը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon