Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից կգործի ՀՀ մաքսային կցորդ

Հայաստան 13.12.2019   10:00   307

Կառավարության որոշմամբ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից կգործի Հայաստան'ի Հանրապետության մաքսային կցորդ՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով:

Նախագծի ընդունման արդյունքում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից  մաքսային կցորդի նշանակումը կնպաստի Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպմանը, Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում ծագող՝ մաքսային ոլորտին առնչվող խնդիրների արագ բացահայտմանն ու օպերատիվ արձագանքմանը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների մասով ակտիվ և փոխշահավետ համագործակցության ապահովմանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՊԵԿ, ՀՀ-ՌԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon