«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Ռուսաստանը ԵԱՀԿ-ին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին»

«Ռուսաստանը ԵԱՀԿ-ին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին»

Ռուսական կողմը, հաշվի առնելով Ռուսաստանի համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ամբողջությամբ տեղեկացրել է ապրիլին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպման արդյունքների և նրանց կողմից ընդունված համատեղ հայտարարության մասին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մոսկովյան հանդիպման արդյունքներով՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից հետաքրքրվածություն է արձանագրվել հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարների հարցում: Խոսքը հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերի մասին է, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, կողմերում ազատազրկման մեջ գտնվող անձանց հարազատների այցելության և մարդկանց միջև կապերի հաստատմանն ուղղված գործնական աշխատանքի, այդ թվում՝ ԶԼՄ-ների փոխադարձ ուղևորությունները», - ասել է Զախարովան: