Ռուստամ Բադասյան. «Նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում»

Պաշտոնական 30.03.2020   17:00   281

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է

«Սիրելի՛ հայրենակիցներ

Պարետատան գլխավորությամբ ոլորտի մասնագետները, հաշվի առնելով պանդեմիայի դեմ պայքարի լավագույն միջազգային փորձը, հանգել են այն եզրահանգման, որ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ավելի թիրախային և ավելի արդյունավետ պայքարի միջոցներ ձեռնարկել: Համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպիսի վարքագիծ ունի վարակի տարածման արագությունը Հայաստանում։ Այս նպատակով՝ Ազգային ժողովի քննարկման եմ այսօր ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որոնց վերջնական ընդունման արդյունքում օպերատիվ կերպով կներդրվի ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:

Սիրելի հայրենակիցներ,

Մեր կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում։ Խնդիրը պարզ է․ ունենալ տեղեկատվություն, որով հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել մեկուսացման միջոցառումներ՝ պաշտպանելով քաղաքացիների կյանքը և առողջությունը։ Որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության (թեև նման դեպքերը իրատեսական էլ չեն)։

Մեկ կարևոր կետ ևս․ խոսք է գնում այնպիսի տեղեկատվությունը մեկտեղելու մասին, որն այսօր պահպանվում և օգտագործվում է օպերատորների կողմից և դա մեկտեղելով և անհրաժեշտության դեպքում վերլուծելու միջոցով (վարակակրի կոնտակտները հասկանալու համար)՝ պետք է արդյունավետ պայքար մղվի համաճարակի դեմ։

Եվս մեկ կարևոր դիտարկում․ այս միջոցառումները կարող են իրականացվել բացառապես համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռուստամ Բադասյան, Հայաստան, զանգերը ֆիքսելու օրինագիծ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon