Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն սկսված է

Պաշտոնական 17.02.2020   11:00   237

Այսօր՝ փետրվարի 17-ին, պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Այն կշարունակվի մինչև ապրիլի 3-ը։ 

«Այո»-ի շտաբը ղեկավարելու է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար  Սուրեն Պապիկյանը:

ԱԺ պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է այսօր։ Մինչ այս պահը խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին չի հայտարարել:

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         քարոզարշավ, հանրաքվե, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon