«Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները վաղվանից ուժի մեջ կմտնեն»

Կարևոր 25.06.2020   13:20   367

Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները վաղվանից ուժի մեջ կմտնեն։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ դրանք քիչ առաջ հրապարակել է պաշտոնական տեղեկագրում։

Հիշեցնենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

Ըստ այդմ, վաղվանից ուժի մեջ կմտնեն փոփոխությունները, համաձայն որոնց՝ Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի նախագահ, բարձր դատարանի 9-հոգանոց կազմից կհեռանան այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon