Սամվել Աբրահամյան. «Ժողովրդի վզին փաթաթվել է կառավարման մի մոդել, որին ժողովուրդը մերժել է»

Կարևոր 30.01.2020   10:30   402

Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:

Մինչ հանձնաժողովի ձևավորման կարգին և ակնկալիք փոփոխություններին անդրադառնալը, չե՞ք ասի՝ բավարարվա՞ծ եք արդյոք գործընթացով, և ըստ ձեզ՝ որքանո՞վ էր այն ներառական «Առաջին լրատվական»-ի հարցին Հայ ազգային կոնգրես կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը պատասխանեց․

 «Մենք մի քիչ ավելի ֆունդամենտալ ենք նայում այս հարցին։ Մենք համարում ենք, որ շատ ավելի խորքային խնդիր ունենք և շատ ավելի խորքային լուծումների կարիք ունենք։ Հանձնաժողովը ձևավորվել է վարչապետի որոշումով, որից կարելի է ենթադրել, որ հանձնաժողովը լուծելու է մասնակի խնդիրներ։ Խնդիրներ, որոնք այսօր առաջացել են՝ կապված Սահմանադրական դատարանի, ոստիկանության, ԱԱԾ-ի հետ։ Մենք համարում ենք, որ դա խիստ անբավարար է, և Սահմանադրության հարցում պետք է արմատական, ֆունդամենտալ որոշումներ կայացնել։ Նախ ասեմ, որ այսօր մեր Սահմանադրությունը լեգիտիմ չէ։ Հայաստանի ժողովրդի վզին փաթաթվել է կառավարման մի մոդել, որին ժողովուրդը մերժել է։ Այսինքն՝ չկա որևէ իրավական ակտ, որով ցույց տրվի, որ մեր ժողովուրդը համաձայնել է կառավարման այս մոդելին»։

Ամբողջական՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սամվել Աբրահամյան, սահմանադրական փոփոխություններ, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon