«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

«Սանիթեքը» ներողություն է խնդրում

«Սանիթեքը» ներողություն է խնդրում

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ ներողություն է խնդրում Երեւանում աղբահանության ոլորտում ստեղծված վիճակի համար:

«Հարգելի՚ երեւանցիներ, քաղաքի հյուրեր

«Սանիթեք» ընկերությունը հարկ է համարում պարզաբանում ներկայացնել վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Դեռեւս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։

«Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել եւ չի ստացել ոչ մի փոխհատուցում։

Տեղեկացնում ենք, որ ընկերության եւ քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության եւ քաղաքապետարանի համագործակցության նոր ձեւաչափի քննարկման գործընթացը։

Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը եւ խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի  աղբահանության խնդիրը եւ վերջնականապես  ունենալ  անաղբ եւ մաքուր Երեւան»: