Սարգիս Միքայելյան. «Դուք խոստացել եք, որ Մարտի 1-ի կազմակերպիչները պատասխան են տալու»

Կարևոր 13.09.2019   16:00   405

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երբ Արարատ Միրզոյանն ասում է, որ եթե դատարանը որոշի Քոչարյանին ազատ արձակել, ապա իրենց իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա, ապա ստացվում է, որ կա՛մ Արարատ Միրզոյանը չափազանց նեղ, համարյա միայն քրեական իմաստով է հասկանում «պատասխանատվություն» բառը, կամ էլ ուզում է ասել, որ իշխանությունը «ձեռքերը լվանում է» այս գործից:

Իրականում, սակայն, ԿԱ՛ ձեր իշխանության, ձեր թիմի պատասխանատվությունը՝ քաղաքակա՛ն պատասխանատվությունը, հարգելի՛ պարոն Միրզոյան, որովհետև եթե դատարանը հանկարծ Քոչարյանին բաց թողնի, ապա.

1. դա կնշանակի, որ դուք չեք կարողացել կոնկրետ դատարանի համար ապահովել անկախության այնպիսի աստիճան, որ նա չընկներ Քոչարյանի թևի ազդեցության տակ,

2. դա կնշանակի, որ դուք չեք կարողացել կամ գուցե շատ չեք էլ ջանացել մինչ օրս առողջացնել ՀՀ դատական համակարգը, որի լրջագույն խնդիրների, կոռումպացվածության և նախկինների հետ փոխկապվածության մասին բազմիցս խոսել է ձեր քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը,

3. դա կնշանակի, որ դուք չեք կարողացել լուծել ՍԴ ճգնաժամը, ՍԴ-ն շարունակում է մնալ Հրայր Թովմասյանի ձեռքերով ուզուրպացված (էլի ըստ Նիկոլ Փաշինյանի), և արդյունքում՝ ստացել եք հայտնի ՍԴ որոշումը, ապա չեք կարողացել չեզոքացնել դրա հնարավոր ազդեցությունը դատարանի վրա,

4. դա կնշանակի, որ դուք տանուլ եք տվել ինֆորմացիոն պատերազմը Քոչարյանի դեմ,

5. դա կնշանակի, որ դուք տանուլ եք տվել իրավական պայքարը Քոչարյանի դեմ՝ հսկայական առավելություն ունենալով հանդերձ:

Ինչ մնում է «մենք չենք խոստացել, որ վերցնելու ենք ու ցուցակով ձերբակալենք» Ձեր մտքին, ապա հարկ է անկեղծորեն խոստովանել, որ դուք խոստացել եք, որ Մարտի 1-ի կազմակերպիչները պատասխան են տալու, որ արդարադատությունը երկրում գործելու է հստակ, որ «լումա առ լումա» (Նիկոլ Փաշինյան) վերադարձվելու է ժողովրդից թալանվածը ...

Դուք խոստացել եք «անցումային արդարադատություն», «վեթթինգ», որոնք, ըստ էության, պետք է ապահովեին դատարանների անկախությունը և բացառեին նախկին ռեժիմի հետ կապերի ազդեցությունը, և այլն, և այլն:

Եթե դատարանը, հիմնվելով ՍԴ տխրահռչակ որոշման վրա (որը ՍԴ ճգնաժամը լուծելու հարցում իշխանության անկարողության հետևանք է), բաց թողնի Քոչարյանին, ապա դրա քաղաքակա՛ն պատասխանատուն հենց այսօրվա իշխանությունն է:

Սարգիս Միքայելյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Արարատ Միրզոյան, Սարգիս Միքայելյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon