«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Սարգիս Օհանջանյանը կկալանավորվի. Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Սարգիս Օհանջանյանը կկալանավորվի. Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Դատարանը բավարարել է նաև Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը»:

Նշենք, որ Դատարանը նաև բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը»:

Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։