Սատկած առնետի հոտով կաթնամթե՞րք

Խոսք 06.03.2020   21:58   583

Մարտի 5֊ին «Ծիրան» սուպերմարկետների ցանցից («Բարեկամություն» մետրոյի) գնել ենք «Մարիաննա» ընկերության «Պանրիկ» կաթնաշոռերից երկու հատ 05.03.2020 - 11.03.2020 ժամկետով՝ այսինքն ժամկետի մեջ։

Հաջորդ առավոտյան բացելուն պես հասկացանք, որ դրանցից անտանելի, սատկած առնետի կամ փչացած, նեխած աղբի գարշահոտ է գալիս։
Իրավիճակը առավոտյան ներկայացվել է «Ծիրան» սուպերմարկետին, նրանք նույնպես, ստուգելով և հասկանալով, որ իսկապես անտանելի գարշահոտ է, ասացին, որ անմիջապես կհանեն ամբողջ մթերքը բաժնից և կկապվեն «Մարիաննա» ընկերության հետ։ 

Նույն օրը` երեկոյան, նույն սուպերմարկետում գնումներ կատարելիս տեսանք, որ նույն ժամկետով ապրանքատեսակը դեռ բաժնում է, փորձելու համար կրկին գնեցինք մեկ օրինակ, և ի՞նչ, նույն սատկած առնետի գարշահոտը. մեկ անգամ ևս խանութի ներկայացուցիչները խոստացան, որ հենց այդ պահին պատրաստվում են հանել տվյալ կաթնամթերքը բաժնից, իսկ այն, որ առավոտյան չեն հանել, երևի սխալմունքի կամ անուշադրության պատճառով է։ 

Մեկ ժամ անց նույնպես գնացինք նույն խանութը, սակայն ոչինչ չէր փոխվել, նույն նեխած տեսականին էր։ Արդարության համար նշենք, որ SAS սուպերմարկետների ցանցում («Բարեկամություն» մետրոյի) վաճառվող նույն ժամկետով կանթնաշոռը նորից նեխած էր։ Մնում է ենթադրել, որ սննդի փչացածությունը ոչ թե պարզապես մեկ խանութի պահման վատ պայմանների պատճառով է, այլ հենց «Մարիաննա» ընկերության անփութության։ 

Հ.Գ. Տվյալ նեխած տեսականուց մի քանի օրինակ այս պահին կա՝ հարկ եղած դեպքում սննդի և սննդամթերքի անվտանգության պատասխանատու մարմիններին ներկայացնելու համար։

Ցանկալի է նաև հասկանալ, թե ինչից է այդ գարշահոտը, օրինակ ՝ փչացած կամ ժամկետանց կաթի՞ց, թե՞ հիգիենայի կանոնները չպահպանելուց:

Աստղիկ Կիրակոսյան

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Աստղիկ Կիրակոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon