ՍԱՏՄ-ն վերահսկելու է սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող ընկերությունների աշխատանքը (տեսանյութ)

Պաշտոնական 07.04.2020   20:13   318

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու և նվազեցնելու նպատակով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում ապրիլի 6-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սննդամթերքի առցանց վաճառքով զբաղվող կազմակերպությունների աշխատանքը վերահսկելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ-ի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող ընկերությունների՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն կազմակերպելու նպատակով։ Այսինքն, այսուհետև մենք ակտիվորեն վերահսկելու ենք սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող բոլոր ընկերությունների աշխատանքը»,- նշեց Ավետիսյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, Գեորգի Ավետիսյան, ՍԱՏՄ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon