ՍԱՏՄ. Սանիտարահիգիենիկ պահանջները հանրային սննդի կազմակերպությունների համար

Պաշտոնական 17.06.2020   13:05   331

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ հիմնական պահանջները հանրային սննդի կազմակերպությունների համար։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՍԱՏՄ հրապարակած պահանջները․

  • Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը և բերանը:
  • Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ:
  • Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրացամատյանում:
  • Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի: Ջերմություն ունեցող հաճախորդի տվյալները պետք է գրանցել և հայտնել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին:
  • Հաստատության ընդհանուր մուտքի, խոհանոցի և զուգարանի մուտքերի, մոտ պետք է լինեն՝
    1. ախտահանիչներով տարողություններ,
    2. անձեռոցիկներ,
    3. դիմակների և ձեռնոցների համար առանձնացված փակվող աղբամաններ:
  • Ընդհանուր տարածքների ախտահանման աշխատանքները պետք է կազմակերպվեն օրը երկու անգամ՝ համապատասխան գրառում կատարելով ախտահանության գրանցամատյանում:
  • Տարբեր սեղանների շուրջ նստած հաճախորդների միջև պետք է պահպանել նվազագույնը 1.5 մետր հեռավորություն:
  • Նույն սեղանի շուրջ չի կարող լինել 5 անձից ավելի:
  • Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը:
  • Արգելվում է նարգիլեի օգտագործումը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon