«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՍԴ-ն հրապարակում է մեղադրյալ Քոչարյանի դիմումների եզրափակիչ մասը (ուղիղ)

ՍԴ-ն հրապարակում է մեղադրյալ Քոչարյանի դիմումների եզրափակիչ մասը (ուղիղ)

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։

ՍԴ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գործի քննության առթիվ քաղաքացիների եւ լրատվամիջոցների մուտքը Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճ բաց կլինի ժամը 14․30-ից։

«...Սահմանադրական դատարանի անունից գործող անդամներն իրենց դուրս են դրել Սահմանադրությունից և լծված են կոնկրետ շահերի սպասարկման գործին: Ըստ երևույթին, այս ամենն իրականացվում է խմբային շահերից ելնելով, ինչն արդեն հանցագործության հատկանիշներ պարունակող գործունեություն է և առերևույթ պարունակում է հանցավոր համագործակցության տարրեր, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների յուրացմամբ, Սահմանադրության և օրենքի խախտմամբ:

Ստեղծված իրավիճակում Սահմանադրական դատարանի անդամների այս գործունեության հետևանքով ընդունված որևէ «որոշում» չի կարող ճանաչվել որպես Սահամանադրական դատարանի որոշում, իրավաչափ և իրավազոր:

ՀՀ հանրային իշխանություն կրող սահմանադրական մարմինները, պետական իշխանության ճյուղերը՝ Ազգային ժողովը, գործադիր իշխանությունը, դատական իշխանությունը, ինչպես նաև ՀՀ Նախագահը պատասխանատվություն են կրում ՀՀ Սահմանադրության պահպանման համար, ինչը ոչ միայն քաղաքական պարտականություն է, այլ նաև` իրավական:

Ուստի Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի անունից կայացված որևէ որոշում չպետք է ճանաչվի և կատարվի իշխանության մյուս թևերի կողմից», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդներրի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանը: