«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՍԴ-ն որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի օգտին

ՍԴ-ն որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի օգտին

Այսօր Սահմանադրական դատարանում գրավոր կարգով քննվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Սահմանադրական դատարանը բավարարել է դիմումը:

Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը որոշման հրապարակումից հետո խոսել է լրագրողների հետ՝ այդ իրավիճակն անվանելով աննախադեպ:Փաստաբանը նշեց՝ այս նոր հանգամանքը հարցականի տակ է դնում նոյեմբերի 30-ին կայացված որոշումը, այն պետք է  վերանայվի:

Թե կոնկրետ ինչպիսի ընթացակարգով, փաստաբանը դժվարացավ ասել` շեշտադրելով, որ ՀՀ քրեական դատավարության և քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ դեռ չի եղել: