«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

«ՍԴ-ն պաշտոնապես ներգրավվում է Սահմանադրական դատարանի դատավորի դեմ ապատեղեկատվության տարածման մեջ»

«ՍԴ-ն պաշտոնապես ներգրավվում է Սահմանադրական դատարանի դատավորի դեմ ապատեղեկատվության տարածման մեջ»

Հարգելի համաքաղաքացիներ,

Երեկ մի լրատվամիջոց, հղում կատարելով ՍԴ աշխատակազմի ղեկավարի, մի ընդարձակ նյութ էր հրապարակել այն մասին, որ ես 3 անգամ «գաղտնի գործուղումների» եմ մեկնել:

Սա, հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես եւ նախկինում եւս, իրականացվում է օգտագործելով Հայաստանի Սահմանադրական դատարանի անունը, նման կուսակցական քարոզչության աղբյուր ծառայեցնելով պետական իշխանության բարձրագույն մարմինը:

Իրականում.

  • Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ես մեկնել եմ գործուղման Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարի հրավերով՝ Լեհաստանի Մարդու իրավունքների 3-րդ Ազգային Կոնգրեսի հյուրի կարգավիճակով: Այս այցի մասին պատշաճորեն տեղեկացված է եղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ իմ այցի ողջ ընթացքում ինձ ըստ կարգի ուղեկցել եւ անհրաժեշտ տեղեկատվությամբ եւ անհրաժեշտ խորհուրդներով ապահովել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը: Այս այցի ընթացքում ես հանդիպումներ ունեցել եմ Լեհաստանի ՄԻՀ հետ՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական, իմ նախկին կոլեգաներից մի քանի իրավաբան-գիտնականների հետ, եղել եմ բանախոս՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային մեխանիզմների արդյունավետության հարցերով.
  • 2019թ.-ի դեկտեմբերին եւ 2020թ.-ի հունվարին, ընդհանուր թվով 6 աշխատանքային օր ընտանիքիս հետ հանգստյան եմ մեկնել Լոնդոն (ամանորյա տոներն անցկացնելու) եւ Հռոմ՝ կարճատեւ հանգստի.
  • Վերը թվարկված բոլոր բացակայությունների մասին ՆԱԽԱՊԵՍ եւ մինչեւ աշխատանքային ամսվա ավարտը գրավոր տեղեկացրել եմ ՍԴ աշխատակազմի հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչությունը՝ խնդրելով բացակա օրերի համար իմ աշխատավարձից համապատասխան նվազեցումներ կատարել:

Կարեւոր եմ համարում այս պարզաբանումները հրապարակայնորեն ներկայացնելով Հայաստանի քաղաքացիների եւ պետական իշխանության մարմինների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ սա 3-րդ անգամն է, որ Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի ուղղակի գիտությամբ, եթե ոչ՝ ուղիղ ցուցումով, պետական բարձրագույն մարմիններից մեկը՝ Հանրապետության Սահմանադրական դատարանը պաշտոնապես ներգրավվում է Սահմանադրական դատարանի դատավորի դեմ ապատեղեկատվության տարածման մեջ:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան