ՍԴ փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հետ է կանչվել (տեսանյութ)

Քաղաքական 06.02.2020   12:07   193

Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ, քանի որ, ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել օրակարգում ընդգրկված նախագծերը:

Նա հավելեց, որ քանի որ օրակարգում հարց չի մնացել, նիստը համարվում է փակված:

«Ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել: Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր համանման օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Մենք մեկ ժամից կունենանք խորհրդի արտահերթ նիստ, որտեղ կքննարկելու ենք համանման միջնորդություն այսօր գումարել ԱԺ արտահերթ նիստ: Համենայն դեպս բոլորին խնդրում եմ մնալ ԱԺ շենքում»,-ասաց  Միրզոյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեր «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, նախագիծ, ԱԺ նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon