«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Սեդա Սաֆարյան. «Դատավորին ինքնաբացարկ հայտնելով՝ խոշոր բանից են փորձում շեղել մեզ»

Սեդա Սաֆարյան. «Դատավորին ինքնաբացարկ հայտնելով՝ խոշոր բանից են փորձում շեղել մեզ»

ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ այսօր կայացավ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների քննությունը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին:

Սեդա Սաֆարյանին դատավոր Արմեն Դանիելյանի վստահություն չի ներշնչում: Նա ևս վերաքննիչ բողոք ներկայացրածների թվում է․ մարտի 1-ին «Չերյոմոխա 7»-ից ծնոտի շրջանում վիրավորված Արթուր Ավագյանի ներկայացուցիչն է։ 

«Դա նույն դատավորն է, որը բազմաթիվ, տասնյակ մարդկանց ճակատագիր մարտի 1-ին լուծել է ի օգուտ քոչարյանական ռեժիմի։ Այն, ինչ որ նախկինում հաստատված է համարել և մարդկանց դատապարտել, հիմա դրան հակառակ փաստերին պիտի գնահատական տա։ Շատ դժվար է ասել, որ այդ մարդը և՛ օբյեկտիվորեն, և՛ սուբյեկտիվորեն կարող է այս գործով օբյեկտիվ վճիռ արձակել։ Ունենք անվստահություն, հետևապես՝ մենք անելիք պիտի ունենանք», - ընդգծեց Սեդա Սաֆարյանը։

Դատարանի դահլիճում ներկա էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա պնդմամբ` մեծ է հավանականությունը, որ Քոչարյանը ներգործություն կունենա գործի քննությանը:

«Պարզ է, որ մեծ է հավանականությունը: Այսպիսի իրավիճակում ռիսկ կա ապօրինի ներգործության»,- նշեց Դավթյանը:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 14-ին՝ ժամը 10:30-ին:

Ավելին՝ տեսանյութում