Սեդա Սաֆարյան. «Կա դատավորների խումբ, որ լավ հարաբերության մեջ է Քոչարյանի ռեժիմի հետ»

Քաղաքական 22.06.2020   12:04   558

Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, ով պնդում է՝ Վերաքննիչ դատարանում կա դատավորների խումբ, որը լավ հարաբերությունների մեջ է Քոչարյանի ռեժիմի հետ, և այս որոշումը սպասելի էր:
«Ի սկզբանե այդ կասկածները կային, և կարելի է ասել՝ հիմնավոր կասկածի մակարդակով, որ [դատավոր] Արսեն Նիկողոսյանը կարող է նմանատիպ որոշում ընդունել, և կարևոր չէ, թե ինչ կարգի փաստարկներ էինք ներկայացնել: Եվ այդպես էլ եղավ:

Ես իրականում ինձ դատապարտում եմ, որ ի սկզբանե բացարկ չեմ հայտնել, և մինչև վերջ էլ իմ մեջ եղել է այդ բացարկ հայտնելու տրամադրվածությունը: Չեմ կարող ասել, թե իմ հայտնած բացարկը ինչպիսի արձագանք կստանար Արսեն Նիկողոսյանի մոտ, սակայն ամեն դեպքում, որպես արդյունավետություն, ես կարծում եմ, որ ես դա պիտի անեի:

Արսեն Նիկողոսյանը, երբ որ ուրբաթ օրը ես լսեցի, որ Արսեն Նիկողոսյանին է մակագրվել այս գործը, բազմաթիվ տեղերից արդեն նմանատիպ մեսիջներ կային, որ այո, ինքը կանի, ինքը կազատի, որովհետև Վերաքննիչ դատարանում կան դատավորների կայուն խումբ, ովքեր դա կանեն, որովհետև էդ դատավորները շատ լավ հարաբերության մեջ են Քոչարյանի և իր ռեժիմի և Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ, և ընդամենը դա ռեժիմով է պայմանավորված, ոչ թե նրանք էնպիսի դատավորներ են, որոնք դեմոկրատ դատավորներ են ու շատ, ասենք, գիտակ են, չէ, դրանով չի բացատրվում, որովհետև այդ նույն դատավորները ունեն շատ ավելի խայտառակ վճիռներ, այդ դատավորները նաև 2008-2009 թվականներին են մասնակցել մարտիմեկյան շատ գործերի լսումների, և, ըստ էության, նույն ազատությունը չեն ունեցել, ինչ հիմա դրսևորում են: Այսինքն՝ ասել, թե դա պայմանավորված էր դատավորով, էս պահի դրությամբ, ոչ, դա դրանով չի պայմանավորված, դա պայմանավորված է հին ռեժիմի հետ կախվածություն ունեցող դատավորների նման տրամադրվածությամբ», նշում է Սեդա Սաֆարյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon