«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ հարձակման և շարժառիթների թեմայով քննարկում (տեսանյութ)

Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ հարձակման և շարժառիթների թեմայով քննարկում (տեսանյութ)

«Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպել է քննարկում «Հարձակում փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ․ քաղաքական շարժառի՞թ, թե կենցաղային կռիվ» թեմայով:

 

Հիշեցնենք, ապրիլի 24-ի գիշերը  Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։

Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ, դատախազի հանձնարարությամբ երեկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչներ, 24-ամյա Արման Գրիգորյանը, 25-ամյա Մնացական Եղոյանը և Տիչինայի փողոցի բնակիչ, 22-ամյա Փաշիկ Կուլիջանյանը: