Սեդա Սաֆարյանը բացարկ հայտնեց Քոչարյանի և մյուսների գործով դատավորին

Մարտի 1 14.06.2019   15:58   319

Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի և մյուսների գործով փաստաբանների՝ ինքնաբացարկի միջնորդության մերժումից հետո դատավոր Արմեն Դանիելյանին բացարկ հայտնեց Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ Ներկայացնելով իր միջնորդությունը՝ փաստաբան Սաֆարյանը հայտարարեց, որ ինքը և տուժողը վստահ չեն դատավոր Դանիելյանի անաչառության հարցում։

Նա մատնանշեց մի քանի քրեական գործեր, որոնք եղել են Արմեն Դանիելյանի վարույթում ու կասկածի տակ դրեց նրա անաչառությունը։

«Դուք Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի պաշտպանն եք հանդիսացել մի ամբողջ ժամանակահատված, ենթարկվել եք քաղաքական գծած սխեմային և հիմա պետք է լսեք Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործը, ինչը իմ և տուժողի կողմից բացառում է Ձեր կողմից արդարացի լինելու հնարավորությունը։ Ձեր հանդեպ իմ և տուժողի վստահությունը հասել է զրոյական շեմի և նկատի ունենալով, որ Ձեզ չենք ճանաչում որպես արդարության համար պայքարող, սկզբունքային դատավոր, գտնում եմ, որ դուք ակնհայտ բացարկման ենթակա եք», - հայտարարեց Սաֆարյանը։

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը 15 րոպե ընդմիջում խնդրեց՝ Սաֆարյանի ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը քննարկելու համար։

Դատարանը բավարարեց Օրբելյանի միջնորդությունը, և այժմ դատարանում ընդմիջում է։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արմեն Դանիելյան, Մարտի 1-ի գործ, Սեդա Սաֆարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon