«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը մեկնարկեց

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը մեկնարկեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը։

Սերժ Սարգսյանը մասնակցում է նիստին։ Նա մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Նրանց բոլորի նկատամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն