Շաբաթօրյակ-ծառատունկ՝ մարտի 23-ին

Հայաստան 22.03.2019   10:30   219

Ծառատունկը ևս կիրականացվի հասցեական ու բացառապես ոռոգելի տարածքներում: Մարտի 23-ին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ: Այս տարի նոր մոտեցում է ցուցաբերվել տնկիների ընտրության հարցում:

«Բացի ավանդական ծառատեսակներից լինելու են ծաղկող ծառեր, կատալպաներ, արոսենիներ, որոշ տեղերում կտնկվեն նաև պավլովնյաներ: Այս տարի մենք նաև խստացրել ենք տնկիների նկատմամբ պահանջները: Դրանք լինելու են շատ ավելի կենսունակ, ավելի հաստ տրամագծով, ուղղաձիգ առանցքով և ավելի բարձր հասակով»,- ասել է  քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը խնդրել է բնակիչներին՝ շինարարական աղբը թափել ոչ թե քաղաքի տարբեր հատվածներում, այլև Նուբարաշենի շինաղբավայրում։

«Այն մարդիկ, ովքեր չեն տեղափոխի շինարարական աղբը նախատեսված վայր, կենթարկվեն տույժ ու տուգանքների», - ընդգծել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Արարատ Խաչիկյանը:

Երևանի քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչև Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ), ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա նշել է, որ նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով:

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         քաղաքապետարան, շաբաթօրյակ-ծառատունկ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon