«Շերեմետևո»-ում օդանավի հրդեհի ժամանակ 41 մարդ է զոհվել (տեսանյութ)

Տարածաշրջան 06.05.2019   09:30   163

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ 41 մարդ է  զոհվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աէրոֆլոտ»-ի օդանավի վթարային վայրէջքի և ծագած հրդեհի հետևանքով, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին:

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է  օդանավակայան և կոշտ վայրէջք է կատարել 28 րոպե թռիչքից հետո։ Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել են նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են օդանավի կանգնակները և հրդեհվել շարժիչները։

«Շերեմետևո»-ում պատմել են, որ ինքնաթիռն օդ է բարձրացել մայիսի 5-ին, Մոսկվայի ժամանակով 18։02-ին (Երևանի ժամանակով՝ 19։02)-ին, իսկ վթարային վայրէջք կատարել՝ 18։30-ին։ 

Ուղևորներն օդանավը լքել են փչովի սանդուղքով։ Ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի «Օդային տրանսպորտի երթևեկության և շահագործման կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջ է բերել երկու կամ ավելի անձանց մահը» հոդվածով։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստուգում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած, Մուրմանսկ-Մոսկվա ուղղությամբ չվերթ իրականացնող օդանավում Հայաստանի քաղաքացիների և հայերի առկայությունը:

«Աերոֆլոտ» ընկերությունը հրապարակել է փրկված անձանց ցանկը:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հրդեհ, «Շերեմետևո»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon