Շնորհակալության միջազգային օրն է

Տեղեկատու 11.01.2020   10:00   324

Այս ուրախ տոնի մասնակիցները հունվարի 11-ին շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Բոլորս էլ գիտակցում ենք գեղեցիկ վարվեցողության նշանակությունն ու անհրաժեշտությունը, սակայն սովորաբար շնորհակալություն ենք հայտնում առանց գիտակցելու, ինքնաբերաբար: Սակայն շնորհակալական խոսքը կարող է կախարդական ազդեցություն ունենալ՝ մարդիկ կարող են խոսքով ուրախություն պարգևել իրար, ցուցադրել իրենց ուշադրությունը, փոխանցել դրական զգացողությունները, այսինքն այն ամենը, առանց որի մեր կյանքը տաղտուկ ու մռայլ կդառնար:

Картинки по запросу International Thank You Day gif

Շնորհակալության միջազգային օրը (International Thank You Day) մարդիկ շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Մի վարկածի համաձայն՝ տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Ոմանք էլ պնդում են, թե այն սկիզբ է դրել բացիկներ արտադրող մի ամերիկյան կազմակերպություն վաճառքի մակարդակը բարձրացնելու մտադրությամբ:

Ով էլ լինի հեղինակը, սակայն, մարդկությունը շնորհակալ է, որովհետև այդ օրը ոչ միայն քաղաքավարության և բարեկրթության տոն է, այլև առողջության օր:

Հոգեբանների հետազոտությունների համաձայն` շնորհակալության անկեղծ խոսքը բարձացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարել սթրեսը և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը:

Բնականաբար, շնորհակալությունն առողջարար է նաև հասցեատիրոջ համար: Ճապոնիայում աշխատանքի բարձր արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ ամեն աշխատանքային օրվա ավարտին ղեկավարությունը սովորաբար շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատողներին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հունվարի 11, հունվար, միջազգային օրեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon