Շուտով առաջին զբոսաշրջիկներին կուղարկեն տիեզերք

Գիտական 10.01.2019   23:00   248

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ջեֆ Բեզոսի Blue Origin օդատիեզերական ընկերությունը 2019 թվականի սկզբին առաջին զբոսաշրջիկներին կուղարկի տիեզերք։ Սակայն տոմսերի վաճառքը դեռ չի սկսել, ընկերությունը չի որոշել դրանց արժեքը, Space News-ին պատմել է Blue Origin-ի ռազմավարության և վաճառքի գծով տնօրեն Արիան Կորնելը։

Blue Origin-ը նախատեսում է զբոսաշրջիկներին տիեզերք ուղարկել New Shepard օդանավով։ Ընկերությանը մնացել է  սարքի վերջին փորձնական արձակումն անցկացնել, որը 2018 թվականի դեկտեմբերի 18-ից հետաձգվել է անորոշ ժամանակով։

Ընկերությունում հայտարարել են, որ առաջին տիեզերական զբոսաշրջիկների համար տոմսերի արժեքը կկազմի 200 հազար դոլար։ Սակայն նույնիսկ 300 հազար արժողության դեպքում արձակումները վնաս են հասցնելու ընկերությանը, կարծում են Teal Marco Caceres տիեզերական ընկերությունում։ Վերլուծաբանները New Shepard-ի մեկ թռիչքի ծախսերը 10 մլն դոլար են գնահատում։

Հուլիսի վերջերին Blue Origin-ը New Shepard օդանավի ուղևորատար կապսուլայի վթարային համակարգի հաջող փորձարկում է անցկացրել 120 մետր բարձրության վրա։ New Shepard հրթիռը  հասել է 90 կմ բարձարության, որից հետո ուղևորատար կապսուլան առանձնացել է և ինքնուրույն հասել է ծովի մակերևույթից 120 կմ բարձրության։ Անջատումից մի քանի րոպե անց առանձնացված հրթիռը սեփական շարժիչով վայրէջք է կատարել Երկրի մակերևույթի վրա, իսկ ուղևորատար կապսուլան իջել է 3 օդապարիկներով։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Space News, Blue Origin, Ջեֆ Բեզոս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon