«Շվեդիան որոշել է թարմացնել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը և զարգացնել գործակցությունը ՀՀ-ի հետ»

Պաշտոնական 14.06.2019   15:40   296

Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել թարմացնել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը և զարգացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ։

Նախորդ ամիսների ընթացքում մեր բազմաթիվ շփումները, ինչպես նաև օրերս մեր պաշտոնական այցի ընթացքում ունեցած շատ անկեղծ, ջերմ և արդյունավետ քննարկումները Շվեդիայի Արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, Միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի, Ռիկստագի խոսնակ Անդրեաս Նորլենի, փոխխոսնակների և պատգամավորների հետ գալիս են հավաստելու, որ մեր բարեկամությունը լուրջ հեռանկարներ ունի։

Շնորհակալություն և ողջույններս մեր շվեդ գործընկերներին։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արարատ Միրզոյան, Շվեդիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon