Սիրունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, ԱԱԾ և ՀՔԾ

Մարտի 1 23.05.2019   16:00   654

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Ռ.Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Սիրունյանը ի տարբերություն այլ փաստաբանների գտնում է,որ Դավիթ Գրիգորյանի Ռ.Քոչարյանին ազատ արձակելու և գործը Սահմանադրական դատարան ուղարկելու գործնթացում առկա են ոչ միայն դատավարական խախտումներ,այլ նաև առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ:

Հաղորդումը՝ ստորև.

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ.Գրիգորյանը թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակներում 2019 թվականի մայիսի 20-ին կայացրել է որոշում Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին: Դատավոր Դ.Գրիգորյանը, մասնավորապես, որոշել է մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և այլոց վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով

ա. քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին,

բ. Մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:

Գտնում եմ, որ հիշյալ դատական ակտը ակնհայտ ապօրինի և անարդար է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ սահմանազանցմամբ: Պատճառաբանությունները հետևյալն են.

Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ քրեական գործով վարույթը … դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Տվյալ դեպքում դատավոր Դ.Գրիգորյանը անցել է իր լիազորությունների սահմանը և դիմել է Սահմանադրական դատարանից մեկնաբանություններ ստանալու խնդրանքով, որի իրավունքը, Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի երկրորդ մասին համապատասխան և Սահմանադրության 6 հոդվածի համատեքստում, չուներ:

Ավելին, Դ.Գրիգորյանը ոչ միայն այդ իրավունքը չուներ, այլև Հայաստանի Հանրապետության սահմանադրության 168 հոդվածի (նախորդ խմբագրմամբ 100 հոդված) համաձայն՝ Դ.Գրիգորյանի խնդրանքը չի բխում նաև Սահմանադրական դատարանի լիազորություններից, ինչը Դ.Գրիգորյանը չիմանալ չէր կարող:

Հիշյալ որոշման կայացմամբ Դ.Գրիգորյանը խախտել է նաև դատական ակտ կայացնելու դատավարական կարգը և հիշյալ որոշումը կայացնելով կողմի միջնորդության հիման վրա, կոպիտ կերպով չի պահպանել միջնորդությունների քննարկման դատավարական ընթացակարգը:

Եթե հաշվի առնենք, որ խոսքը գնում է գործող օրենսդրությունից քաջատեղյակ սուբյեկտի մասին, հիշյալ խախտումները անզգուշության հետևանք լինել չեն կարող և միանշանակ վկայում են Դ.Գրիգորյանի կողմից հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատության իրականացումից հրաժարվելու և խուսափելու մասին:

Սահմանադրական դատարան դիմելու Դ.Գրիգորյանի արհեստական դատավարական հնարքների մասին է վկայում նաև այն, որ հիշյալ որոշման պատճառաբանական մասում գրելով «հիմնավոր կասկածներ ունեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության սահմանադրականության վերաբերյալ» հիմնավորումը, Դ.Գրիգորյանը Սահմանադրական դատարան է դիմել բոլորովին այլ իրավանորմի սահմանադրականության հարցով:

Ուշագրավ է, որ հիշյալ դատական ակտը ամբողջությամբ կառուցված է Դ.Գրիգորյանի անձնական դրդումների վրա, ինչի մասին են վկայում վերջինիս անձնական, իր կարգավիճակից չբխող և իր կողմնակալության մասին ուղղակի վկայող բազմաթիվ ձևակերպումներ, որոնք են, օրինակ. 

  • Վերոհիշյալով պայմանավորված` լիովին կիսում եմ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, 
  • Վերոհիշյալ դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի նկատմամբ` գտնում եմ, որ Ռ.Քոչարյանին մեղսագրված արարքի նկարագրությունից ակնհայտորեն հետևում է, որ նրան վերագրված արարքները վերաբերում են որպես Նախագահ իր կարգավիճակին, այլ ոչ որպես մասնավոր անձ կատարած գործողություններին: Հետևաբար, սույն դեպքում Ռ.Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնմխելության երաշխիքից,
  • Վճռաբեկ դատարանի ձևավորած դատողությունները համոզիչ չեն, 
  • Վճռաբեկ դատարանը հանգել է սխալ հետևության,
  • Հանրապետության նախագահը անձեռնմխելի է, ինչը ենթադրում է, որ վերջինս չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների իրականացման ժամկետում ինչպես իր կարգավիճակից բխող գործողությունների համար, այնպես էլ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների կատարման համար,
  • Այսիպիսի դատողություներ և կարծիքներ ունեցող դատավորը պետք է առնվազն ինքնաբացարկ հայտներ, քանի որ ունի արդեն իսկ ձևավորված կարծիք, որն ի դեպ մարդկայնորեն հարգելի է, այլ ոչ թե շարունակեր դատավարական գործողությունների իրականացումը՝ այսպիսի որոշումներ կայացնելով:

Ավելին, հիշյալ և մի շարք այլ կասկածներ ունեցող դատավորը իր իսկ կայացրած որոշման տրամաբանությամբ մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ պարտավոր էր ոչ թե խափանման միջոց ընտրել, այլ խափանման միջոցը պարզապես վերացնել:
Խնդրում եմ սույն նամակը համարել որպես հաղորդում հանցագործության մասին»:

Ալեքսանդր Սիրունյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ալեքսանդր Սիրունյան, Ռոբերտ Քոչարյան, Մարտի 1-ի գործ, Դավիթ Գրիգորյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon