Սմբատ Այվազյան. «Հայաստանում քաղաքական դատավարությունների հեղափոխություն է լինելու»

Օրացույց 10.03.2020   10:30   1204

«Ես օտար եմ այս երկրում, սա իմ հայրենիքը չէ, առաջին անգամն եմ շնչում այստեղի օդը։ Գուցե դու եղել ես իմ հայրենիքում, իմ հեռավոր հայրենիքում...
ինձ հիշեք «դուխով»...
ես գնում եմ դեպի հավերժություն...»

Սմբատ Այվազյան

Այսօր՝ մարտի 10-ին, արցախյան ազատամարտի հրամանատար, ԳԽ նախկին պատգամավոր, ՊԵԿ նախկին ղեկավար, Վազգեն Սարգսյանի զինակից ու ընկեր,նախկին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանը կդառնար 61 տարեկան։

Սմբատ Այվազյանը ծնվել է 1959 թվականի մարտի 10-ին Երևանում:1980թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը

1982-1988թթ. աշխատել է որպես տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում։
1991թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ։
1994-1998թթ. «Սապֆիր» գործարանի տնօրեն։

Զինվորական ծառայությունը

1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1992թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սևանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ և ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար։

Քաղաքական գործունեությունը

1990-1995թթ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք)։ ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։
1995-1999թթ. - ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք)։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ 1998թ. եղել է «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ։
1998թ. - ՀՀ հարկային տեսչության պետ։
1999-2000թթ. - ՀՀ պետական եկամուտների նախարար։
2003-2007թթ. - ՀՀ ԱԺ երրորդ գումարման պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից։

2008-2009թթ. եղել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։

Ակտիվ մասնակցություն է ունեցել 2008-ին սկսված Համաժողովրդական շարժմանը։

2009թ. դատապարտվել է Մարտի 1-ի գործով։

Վախճանվել է 2014 թվականի հունիսի 8-ին: Թաղված է  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Որոշ մարդիկ ասում են, որ Հայաստանում «թավշյա» հեղափոխություն է լինելու կամ «եռագույն» հեղափոխություն է լինելու. ես կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական դատավարությունների հեղափոխություն է լինելու: Մենք էլ մեր բաժին հեղափոխությունը անելու ենք դատարաններում, դատական նիստերի ժամանակ, դատարանների միջոցով»

Սմբատ Այվազյան

Հուլիս 28, 2008թ.

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սմբատ Այվազյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon