«Սոլեյմանիի սպանության վրեժը կայացել է, Իրանն այլևս քայլեր չի ձեռնարկի»

Տարածաշրջան 09.01.2020   12:30   186

Իրանն ավարտել է իր վրեժը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ այլեւս չի ծրագրի, եթե ԱՄՆ-ը վերջ տա Իրանի դեմ ագրեսիային: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թախտ-Ռավանչին:

«Մեր բոլոր քայլերը ուղղված են եղել Սոլեյմանիի սպանության վրեժը լուծելուն, այժմ այդ քայլերը ավարտվել են: Եթե ԱՄՆ-ը նոր ռազմական գործողություններ չիրականացնի, Իրանը պատասխան քայլեր խոստանում է չձեռնարկել»,- ասել է իրանցի դիվանագետը:

Նա հավելել է, որ Իրանը գործել է բացառապես ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի դրույթներով՝ իրացնելով ինքնապաշտպանության իր իրավունքը:

Բացի այդ՝ Թախտ-Ռավանչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին է ուղարկել երրորդ նամակը՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման օրից ի վեր: Նամակում նա տեղեկացրել է Իրաքում ԱՄՆ-ի բազաների վրա հարձակվելու մասին եւ նշել, որ չեն ցանկանում սրել իրավիճակը:

«Գործողությունների պլանը հստակ մշակված եւ ուղղված է եղել կոնկրետ ամերիկյան ռազմական օբյեկտների վրա, ոչ մի քաղաքացիական անձ կամ կառույց չի տուժել»,- ասված է նամակում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ղասեմ Սոլեյմանի, ԱՄՆ, Իրան, ՄԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon