Սուրենյան. Ձյուն, ձնախառն անձրև, բուք, քամու ուժգնացում

Տեղեկատու 31.01.2020   12:00   123

Սպասվում է համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օթերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը՝ նշելով սպասվող տեղումների մասին:

«Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում՝ բուք։

Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որը առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև վաղը կեսօր։

Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն»,- գրել է նա:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon