Սուրենյան. Իմ աշխատանքային պրակտիկայում նման դեպք չեմ հիշում

Տեղեկատու 10.05.2020   10:17   693

 ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 10-ին ձյուն Աշոցքում։ Իմ աշխատանքային պրակտիկայում նման դեպք չեմ հիշում։

Լուսանկարը՝ Զավեն Պողոսյանի»:

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա։

Մայիսի 12-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում՝

Մայիսի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։

Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի  +11+13 աստիճան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon