Սպիտակում բացվեց Քըրք Քըրքորյանի կիսանդրին

Հայեր 07.12.2019   18:00   320

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում հանդիսավորությամբ բացվեց ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին: 

Արձանի հեղինակը քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանն է:

Թոքմաջյանը  պատրաստվում է առաջիկայում քանդակել աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի արձանը:

Ամերիկահայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի  հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001 թվականից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, թունելների նորոգման, քաղաքային տնտեսության նորացման, նոր ճանապարհների կառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։ Սպիտակի երկրաշարժից տուժած հայկական շրջաններում հայտնվեցին հարյուրավոր նոր տներ, երկրաշարժից տուժած մարդկանց համար։

Քըրք Քըրքորյանն առաջին անգամ իր պատմական հայրենիք է այցելել 1998 թվականին։ Նրա բարեգործական հզոր գործունեության արդյունքում էր, որ Հայաստանում վերականգնվեցին և ճոխությամբ արդիականացվեցին բազմաթիվ թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ։ Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը կոչվում էր նրա երկու սիրասուն դուստրերի՝ Լինդայի և Թրեյսիի անուններով՝ «ԼինՍի»․ «Լին»-դա, և Թրեյ-«Սի»։

1998 թվականի սեպտեմբերին Քըրքորյանը հայտարարվել է Հայաստանի պատվավոր քաղաքացի։ Քըրքորյանը 2004 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Ազգային հերոս է հռչակվել, այսինքն՝ արժանացել է Հայաստանի բարձրագույն պետական պարգևին։ Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: 2018 թվականին Գյումրիում տեղադրվել է նրա արձանը:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Թոքմաջյան, Սպիտակ, Քըրք Քըրքորյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon