Սպորտի՝ հանուն զարգացման և խաղաղության միջազգային օրն է

Օրացույց 06.04.2020   09:30   622

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2013 թվականի օգոստոսի 23-ին կայացած լիագումար նիստի ժամանակ որոշել է ապրիլի 6-ը սահմանել Սպորտի միջազգային օր (International Day of Sport for Development and Peace):

Նիստը նախագահող Վուկ Երեմիչն ընդգծել է, որ որոշումը պետք է ծառայի ի շահ խաղաղության, համայն մարդկության համախմբման, առաջընթացի, քանզի սպորտը հզոր զենք է հաշտության, խաղաղության և մերձեցման համար:

«Չէ՞ որ հասարակությունը միասին է ուրախանում նշանակալից նվաճումներով: Բացի այդ, սպորտի շնորհիվ են հաղթահարվում կրոնական, էթնիկական և տնտեսական արգելքները»,- ասել է նա։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան առաջարկել է միջազգային մարզական ոչ կառավարական կազմակերպություններին և բոլոր շահագրգիռ կողմերին նշել Սպորտի միջազգային օրը հանուն խաղաղության և զարգացման, ինչպես նաև օժանդակել, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի այդ մասին։ Այդ օրվա բոլոր ծախսերը պետք է կատարվեն հատուկ այդ նպատակի համար վճարված կամավոր վճարումների հաշվին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ապրիլի 6, միջազգային օրեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon