Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն

Հայեր 24.04.2019   11:00   164

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլում:

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը հայտնում է, որ ապրիլի 24-ին հիշատակի միջոցառում կկազմակերպվի Ստամբուլի Սուլթանահմեդի հրապարակում՝ թուրքական և իսլամական արվեստների թանգարանի դիմաց: Այդ թանգարանի շենքում էր, որ 1915 թվականին ձերբակալություններից հետո պահվում էին հայ մտավորականները:

Քանի որ Ստամբուլի ոստիկանությունն արգելել է Իսթիքլալ պողոտայում հիշատակի արարողությունների անցկացումը, այս տարի Թաքսիմի հրապարակում արդեն ավանդական դարձած հիմնական՝ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունը չի կայանա: Փոխարենն այն կկազմակերպվի Շիշհանե հրապարակում՝ տեղի ժամանակով 19:00-ին:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ապրիլի 24-ին Շիշլիի հայկական գերեզմանատանը հիշատակի արարողություն կկազմակերպվի՝ նվիրված թուրքական բանակում 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայոց ցեղասպանություն, Ստամբուլ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon