«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Ստաս Նամինը ամբաստանյալ Քոչարյանի ազատման համար որևէ նամակի տակ չի ստորագրել

Ստաս Նամինը ամբաստանյալ Քոչարյանի ազատման համար որևէ նամակի տակ չի ստորագրել

Օրերս հրապարակվեցին մշակույթի գործիչների անուններ, որոնք ստորագրել են հանուն Ռոբերտ Քոչարյանի ազատության: Ստորագրողների ցուցակում կար նաև ռուսաստանաբնակ կոմպոզիտոր, պրոդյուսեր Ստաս Նամինի անունը:

Ստաս Նամինի մտերիմ ընկեր Վահան Վարդապետյանն ասաց, որ կապվել է Ստաս Նամինի հետ և հարցրել՝ արդյո՞ք նա ևս եղել է նամակը ստորագրողների թվում, քանի որ հայկական լրատվամիջոցներում նաև հնչել է նրա անունը, գրում է NewArmenia.am-ը:

«Ստաս Նամինը բառացի փոխանցեց հետևյալը՝ «ես շոկի մեջ եմ, որևէ նամակի տակ չեմ ստորագրել, և, առհասարակ, նամակների տակ չեմ սիրում ստորագրել, առավել ևս այդպիսի տեքստերի»: