Տավուշում վիրավորված զինվորի վիճակն այժմ բավարար է

Բանակ 12.01.2020   10:30   134

Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական զինված ուժերի կրակից վիրավորված զինծառայող, շարքային Արթուր Արզումանյանի վիճակն այժմ բավարար է, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ դեպքը տեղի է ունեցել կեսօրին, զինվորին խոցել է դիպուկահար կրակը։ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա։

Հարցին, թե ի՞նչ վիճակում է հայ - ադրբեջանական սահմանն այժմ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Կայուն համեմատաբար»։

ՀՀ ՊՆ խոսնակը հիշեցնում է, սա հայ - ադրբեջանական սահմանին այս տարի գրանցված առաջին դեպքը չէ։

Ըստ Պաշտպանության նախարարության, հունվարի 7-ին Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել էր ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Հայկական կողմը նախազգուշական կրակ էր բացել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին՝ Հայաստանի զինված ուժերը «խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը զոհ ունի»:

Այս տարի Զինված ուժերում  արդեն մահվան երկու դեպք է արձանագրվել։ Պաշտոնական վարկածներով՝ Արտյոմ Արթուրի Ղազարյանըհիվանդության հետևանքով է հեռացել կյանքից, իսկ Գեղամ Վիկտորի Խաչատրյանը ինքնասպան է եղել։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         բանակ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon