«  Հուլիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

«Տեր-Պետրոսյանի պահով ինձ մի ջղայնացրեք, շատ երկար կասեմ ու էսքանը ձեզ կթվա весенние цветочки...»

«Տեր-Պետրոսյանի պահով ինձ մի ջղայնացրեք, շատ երկար կասեմ ու էսքանը ձեզ կթվա весенние цветочки...»

«Ու մի քիչ էլ Տեր-Պետրոսյանի մասին)

Վրաստանը 90-ականներին պարտվել է անխտիր բոլոր պատերազմներում,չնայած որ պատերազմել է ավելի թույլ հակառակորդների հետ,չնայած որ ավելի լավ պայմաններում է գտնվել,քան Հայաստանը,չնայած որ ավելի շատ ռեսուրսներ է ամեն առումով ունեցել, քան Հայաստանը ու ես էս շարքը կարող եմ մի 5 ժամ մանրամասն ներկայացնել, բայց դրա կարիքը երևի թե չկա,մի ուրիշ բանի կարիք կա, որի մասին ուզում եմ խոսեմ:

Վրաստանում ևս լույս չի եղել,նույն ձև ցուրտ ա եղել, զինված խմբավորումները մինչև 2003 թիվը Վրաստանում ազատ ֆռֆռում էին,թալան էր,բեսպռեձել էր,չեչեն գրոհայինները մի կողմից էին երբ ուզում մտնում հելնում,նարկոտրաֆիկը Վրաստանում Աֆղանիստանից լավ էր զգում և այլն. բայց Վրաստանում մինչև հիմա ոչ մեկ չի ասում որ Զվիադ Գամսախուրձիան գիժ էր,Էդուարդ Շևառնաձեն դավաճան: Բայց պետք ա ասեին չէ°: Ամեն տեղ ու ամեն ուր պարտված,մթի ու ցրտի մեջ պահած ղեկավարներին ի°նչի չեն ասում,չեն վիրավորում:Որովհետև Վրաստանի հետագա ղեկավարները չեն պղծել,չեն ուրացել,չնայած որ ուրանալու բան էլ չկար,չեն իրենց անփութության պատճառի անունը դրել "Գամսախուրձիան գիժ էր","Շևառնաձեն դավաճան",չեն լվացել բնակչության գլուխները:Վրաստանում բնակչությունը հասկացել ա,որ թույլ են եղել պարտվել են,չեն աշխատել լավ չեն ապրել,օրենք չի եղել թալանել են դրա համար էլ վատ ա եղել:Գամսախուրձիաի ու Շևարնաձեի նկատմամբ պետական պրոպագանդա չեն օգտագործել,հա լավ չեն ղեկավարել,բայց էդ իրենցն ա,համ էլ անցել գնացել են,հանգիստ են թողել:

Վերադառնանք Հայաստան: 90-ականներին հող ենք ազատագրել,հլը մի բան էլ ավել ենք ազատագրել,որ մեր ցանկացած,երազած Հայրենիքի համար անվտանգության զոնա ստեղծենք:Շրջափակման մեջ երկիրը սովամահ չի եղել,դրա մասին գրել եմ ևս,թե ինչպես է Տեր-Պետրոսյանը կարողացել Թուրքիայի վարչապետ Դեմիրելին համոզել,որ չնայած փակ սահմանի կարողանան ցորեն բերեն Հայաստան:Հաղթած պատերազմից հետո զինված խմբավորումները չեն ֆռֆռացել Հայաստանով ու էս ամենը կարող եմ երկար շարադրել,բայց ով էսքանը չի հասկանա երկարացնելու իմաստ չկա,ով էլ հասկանում ա մնացածն էլ գիտի:

Ասածս ի°նչ ա: Ճիշտ ա քարկոծելու եք, բայց դե գլուխներդ էլ քարը)))

Վրացին գնահատում ա իրա ունեցածը,չնայած որ բան էլ չունի,որ անկեղծ ասեմ,իսկ մ°ենք,մենք ի°նչ:Մենք ասում ենք հաղթած Նախագահին "դավաճան",ասում ենք նրա համար,որ էդ մարդը համարձակություն ունի ասելու,որ էս ձև երկար չի կարող շարունակվել: Ասում ենք "հող հանձնող" մի մարդու,ով ինքն ա ազատագրել ու չփորձեք էշ-էշ դուրս տալ,հա հենց ինքն ա ազատագրել,ոչ Քոչարյանը,ոչ Սարգսյանը,ոչ էլ Բաբայանը,հենց Տեր-Պետրոսյանն ա ազատագրել:Չեն ասում Պերինյոնն ա հաղթել կամ Լեֆևրը,ասում են Նապոլեոնը: Չեն ասում Ժուկովը կամ Ռոկոսովսկին,ասում են Ստալինը:

Ուղղակի Տեր-Պետրոսյանը փիառով չի զբաղվել, քիչ է խոսել,շատ է արել,բայց էդ չի նշանակում,որ ամեն մի հոգնած պիտի հելնի ասի "Տեր-Պետրոսյանը չլիներ Բաքուն կառնեինք",Տեր-Պետրոսյանը չլիներ Հայաստանին կճղեին "как тузик грелку", ու հանկարծ չփորձեք մանիպուլիացիաներ անել էս խոսքերս,հերոսներին չեմ մոռացել,ոչ էլ ազգն եմ թերագնահատում,ուզում եմ որ ամեն ինչ իր անունով կոչվի,էսքան բան:

Ու էսօր որ կա ազատ անկախ Հայաստան էդ Տեր-Պետրոսյանն ա պայքարել, ոչ թե ադրբեջանական կոմսոմոլի Սերժիկը, ոչ Նարիմանովի մոտ վազվզող առյուծ կտրած Քոչարյանը, ոչ էլ Ռուսաստանին Հայաստանը նվեր տվող Բալայանը:Ու որ էսօր Հայաստանը ժողովրդավարության ճանապարհին ա Տեր-Պետրոսյանի կողմից նախաձեռնաց համաժողովրդական շարժման արդյունքում ձևավորված ակտիվի շնորհիվ ա,Տեր-Պետրոսյանի գաղափարների ու մոտեցումների հիման վրա քաղացիական հասարակություն կոչվածը հասունացավ 10 տարվա ընթացքում,որ դուրս եկավ փողոց տապալեց ազգադավ ռեժիմը:

Հ.Գ. Տեր-Պետրոսյանի պահով ինձ մի ջղայնացրեք,շատ երկար կասեմ ու էսքանը ձեզ կթվա весенние цветочки))))»

Carlos Los Raisyan

19. 04. 2019